...

Նվիրվում է կոռուպցիայի հիշատակին

Նվիրվում է կոռուպցիայի հիշատակին

«Մեր ընդհանուր դիրքորոշումը, մոտեցումը սա է՝ պետական պաշտոնյան նվեր չպետք է ստանա, պետական պաշտոնյային նվեր չպետք է տրվի», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Պահո, փաստորեն Սուրեն Պապիկյանը քաշվավ․․․ Հերիք չի՝ էլիտար շենքում կես գնով (շատ չէ, մի 100-150 հազար դոլար զեղչով) բնակարան էր առել, դրա գումարն էլ, պարզվում է, նվեր էր ստացել։ 

Բայց մի մտահոգվեք, այնպես չէ, որ բնակարանը հանձնելու է պետությանը ու գնա հանրակացարանում ապրի։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կառավարության նույն նիստում պարզաբանել է, որ «եթե մանկությանդ ընկերը նվեր է տալիս, դա ուրիշ բան է․․․» և այլն։ Հետևաբար՝ այսուհետ պետական պաշտոնյային «նվեր» տվողները կարող են ընդամենը տեղեկանք ներկայացնել «առ այն մասին, որ հանդիսանում են տվյալ պաշտոնյայի մանկության ընկերը»։ Կարելի է նույնիսկ կառավարությանն առընթեր հատուկ կառույց ստեղծել, որն այդպիսի տեղեկանքներ կտա՝ մատուցվելիք «նվերի» շուկայական արժեքի 10 տոկոսի չափով գումարի դիմաց։ Իսկ կառույցի ղեկավար թող նշանակվի Նիկոլի «մանկության ընկերներից» նա, ում տված «նվերը» կհամարվի լավագույնը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ