...

Պոլիգրաֆ՝ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի համար

Պոլիգրաֆ՝ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի համար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե «գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր (պոլիգրաֆ)։ Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց»։

Այս իշխանությունների օրոք ստի դետեկտորը (պոլիգրաֆը) իսկապես շատ կարևոր սարքավորում է, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ «Շան սիրտը» վեպի Շարիկովը Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ էր։ Պարզապես դրա գործարկման հարցում արդարադատության նախարարությունը փոքր-ինչ շտապել է։ 

Օրինակ, եթե ստի դետեկտորը փորձարկվեր այսօրվա ասուլիսի ժամանակ, դա հազիվ թե հնարավոր լիներ գնահատել որպես լիարժեք փորձարկում, որովհետև, ամենայն հավանականությամբ, կվառվեր միայն սարքի կարմիր լույսը, իսկ կանաչը, որը վառվում է ճիշտն ասելու դեպքում, այդպես էլ չէր վառվի, ու անհասկանալի կմնար՝ այդ լամպն ընդհանրապես աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ