...

Խստագույն դրոշ, մեր ազատության

Խստագույն դրոշ, մեր ազատության

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է «ՀՀ դրոշի մասին» օրենքի փոփոխությունները: «Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները՝ մասնավորապես ամբողջական, մաքուր ու չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ: Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. այդ պահանջները խախտելու համար՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով»:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, թե այս բարդ ժամանակներում ինչպիսի հայրենանվեր գործով են զբաղված իշխանությունները: Ամենակարևոր հարցն է: 

Բայց պետք է ավելի խստացնել և կոնկրետացնել ՀՀ դրոշի ներկայացվող չափանիշները:

Օրինակ՝ փայտիկը, որին պետք է ամրացվի դրոշը: Ի՞նչ երկարություն պետք է փայտիկն ունենա, ծայրը սրա՞ծ պիտի լինի, թե՞ բութ: Բալենու փայտից պետք է պատրաստվի՞, թե՞ սակուրայի: Այս հարցերը պետք է լուծում ստանան, որ հետո չթքենք փայտիկին:

Ինչ վերաբերում է դրոշի մաքուր լինելուն, դա էլ պետք է ճշտվի. դրոշը լվացքի ի՞նչ փոշիով պետք է լվացվի. ձեռքով լվանալո՞ւ, թե՞ ավտոմատ, սինթետի՞կ կտորի, թե՞ բրդյա... ու ամեն դրոշի կողքին պետք է պահակ լինի, ոնց որ Թումանյանի արձանի մոտ էին կանգնած: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ