...

Ջրից լուռ, խոտից ցածր

Ջրից լուռ, խոտից ցածր

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ իշխանությունն ի՞նչ դիրքորոշում ունի ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, ասել է. «Հայաստանն այդ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չունի»:

«ՉԻ». Այստեղ գիտե՞ք՝ ինչն է արտառոցը. որ Էդուարդ Աղաջանյանը խելոք բան է ասում: Իսկ ի՞նչ ասի: Հայաստանը վաղուց դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկվել է: 

Ամերիկյան ֆիլմերում որ մեկին բռնում են, ոստիկանը սկսում է նրա իրավունքները թվարկել, այդ թվում ասում է՝ ինչ որ հիմա ասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ դատարանում: 

Հիմա մենք այդ կասկածյալի օրին ենք: Ինչ էլ ասենք, կարող է մեր դեմ դուրս գալ: Թե որ քննադատեն ռուս-ադրբեջանական համաձայնագիրը, լավ բան չի ստացվի, կջղայնացնեն ռուսներին, թե որ ողջունեն, էլի լավ բան չի ստացվի. կջղայնացնեն ընդդիմությանը: Եվ ցանկացած հարցում է այդպես:

Մնում է ամենաօպտիմալ տարբերակը. դիրքորոշում չհայտնելը. սա հաստատ ոչ մեկին չի ջղայնացնի: Այդպես երկար կապրենք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ