...

Կալոշները հանենք, իջնենք ձոր

Կալոշները հանենք, իջնենք ձոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում անդրադառնալով բուհերի տեղափոխության և օպտիմալացման թեմային, հայտարարել է. «Մենք Երևանի կենտրոնում բուհեր ունենք, դրա համար էլ մեր ուսանողությունը երեկոյան կոշիկներով է գնում դասի, գալիս: Այդ ամենը պետք է փոխվի»:

«ՉԻ». Դե հա, իսկականից, ամոթ է, էլի: Ո՞վ է տեսել, որ ուսանողները կոշիկներով գնան դասի: Խայտառակություն է: Ոչ բոլշևիկները, ոչ ՀՀՇ-ն, ոչ տարատեսակ ավազակապետներ այս հարցը շան տեղ չէին դնում, դրա համար էլ էս վիճակում ենք հայտնվել:

Պետք է շտապ օպտիմալացնել ուսանողներին: Այսինքն՝ ագրարայինի ուսանողը պետք է կալոշներով գնա դասի, բժշկականի ուսանողը՝ բախիլներով, ֆիզկուլտինստիտուտի ուսանողները՝ «ադիդաս» բուտսիներով, ռազմական ակադեմիայի սանը՝ սապոգներով, իսկ մանկավարժականի ուսանողը՝ ծակ սանդալներով:

Ժամանակն է, այո, ամեն ինչ իր տեղը դնել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ