...

Կամաց-կամաց թռնում են

Կամաց-կամաց թռնում են

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը պիտի նոր ռազմավարություն որդեգրի՝ «Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակով»։ 

Եթե լավ չհասկացաք՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է կառավարության, նախարարությունների, պետական մյուս հիմնարկների շենքերը վաճառել մասնավորին։ Շատ էլ ճիշտ է անում։ Կառավարության հրաշալի շենքը, օրինակ, իր ներկա «պերսոնալով» միայն հսկայական միջոցներ է մսխում բյուջեից և աղետներ բերում պետությանը, իսկ եթե այնտեղ հյուրանոց լինի՝ ահագին փող կբերի բյուջե։ Բայց մեզ այլ հարց է հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանին իսկապե՞ս «պետական եկամուտների աճն» է հուզում, թե՞ ուզում է կամաց-կամաց «պետական կառավարումն» ամբողջապես դուրս բերել Երևանից, որովհետև դե հիմա մարդ ես, մեկ էլ տեսար՝ Ալիևը հանուն խաղաղության դարաշրջանի «Իրևանն» էլ պահանջեց, հիմա հո մի քանի դժբախտ-դժգույն «ֆիզիկական ենթակառուցվածքի» համար պատերազմի մեջ չե՞նք մտնելու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ