...

Կանգնեցնող չկա

Կանգնեցնող չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է. «Մեր հայրենասիրությունը հենց պետականությանն է հանդիպում, աջ է քաշում, կանգնում»:

«ՉԻ». Էս մեկը ճիշտ է ասում: Ինքը թույն հայրենասեր էր, ոտը դրած «ոչ մի թիզ» պեդալի վրա, գազավատ էր անում: Խորենացի փողոցում 100 կմ/ժ արագությամբ Լավրովի պլանին «աբգոն» էր անում: 

Բայց հենց պետականությանը ռաստ եկավ, աջ քաշեց կանգնեց: Բայց որ տենց կանգնած էլ մնար, դեռ ոչինչ, բայց էս երկու տարի է, խրած «զադնի» է քշում: Մի հատ հայելուն էլ չի նայում, տեսնի, թե այդպես «զադնիով» ուր է հասնում: 

Թարսի պես ընդդիմություն էլ չկա՝ Փաշինյանի մեքենան կանգնեցնի: Իրար մեջ քրթմնջում են, թե մեքենան տանում է՝ ձորը գցի, բայց ոտքը պեդալից հեռացնող չկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ