...

Կանխարգելիչ միջոցառումներ

Կանխարգելիչ միջոցառումներ

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Քաղաքաշինության կոմիտեում, որտեղ նրա հետ հանդիպման մասնակիցներին հրահանգվել է նախապես հանձնել հեռախոսները, ժամացույցներն ու գոտիները։

Հատկապես գոտիները հանելը, անկասկած, շատ իմաստուն կանխարգելիչ միջոցառում է։ Կալանավայրերում նույնպես գոտիներն արգելված են, որպեսզի հանկարծ կալանավորը չկախվի, իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելուց հետո, համաձայնվեք, կախվելու ցանկություն կարող է առաջանալ շատերի՛ մոտ, այնպես որ՝ պետք է ոչ միայն գոտիներն արգելել, այլև փողկապները։ Բայց գոտին կարող է կիրառվել նաև այլ նպատակով։ Չէ՞ որ ժամանակին հենց այդ «գործիքակազմով» էին պատժում ծույլիկ աշակերտներին կամ չարություն արած երեխաներին, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի մտավախությունները միանգամայն արդարացված են։ Մնում է հուսալ, որ հաջորդ նորամուծությամբ բոլոր այն սենյակներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի հանդիպման մասնակցի, աթոռներն անպայման կմեխվեն հատակին։

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ