...

Կապիտուլյացիայի հոգեզավակն է, ոչինչ

Կապիտուլյացիայի հոգեզավակն է, ոչինչ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախկին նախագահների հանդիպմանը, ասել է. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին»:

«ՉԻ». Բա որ ասում ենք՝ սրանք մինչև Հայաստանն ու Արցախը վարի չտան, չեն դինջանալու, չէիք հավատում:

Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն քանի տարի է, մի բան է ասում. պետք է ամեն ինչ անել՝ Ալեքսանդրապոլ-2 չստանալու համար: Մի անգամ դաշնակների արկածախնդրությունն ավարտվեց Ալեքսանդրապոլի կապիտուլյացիայով ու հայրենիքի տարածքների կորստով, հիմա մարդն ասում է՝ պետք է դրանից խուսափել: Գոնե այս անգամ:

Ու երկիրը կապիտուլյացիայի հասցրած ուժի ներկայացուցիչը հաղթանակած երկրի ղեկավարին մեղադրում է երկիրը կապիտուլյացիայի տանելու մեջ: Հիմա սրան ո՞նց լուրջ վերաբերվես: 

Փաշինյանը հենց դաշնակների գաղափարախոսությամբ է առաջնորդվել, որ ստացել է 2020-ի պարտությունը: Խաղաղության գնալու փոխարեն որդեգրեց «ոչ մի թիզ հող» և «արյունով նվաճած հողը չեն հանձնում» դաշնակցական կարգախոսները, արդյունքն էլ սա պետք է լիներ:

Չեն դինջանալու: 130 տարի հանձնելու մեծ փորձ ունեն: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ