...

Կապրիզը մի ներկայացրեք իբրև քաղաքական գործընթաց

Կապրիզը մի ներկայացրեք իբրև քաղաքական գործընթաց

Երեկ խորհրդարանում հերթական անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցին: Նա էլ որոշեց ճեպազրույց տալ:

«Արդյոք նույն հանձնաժողովում ընդգրկված «Հայաստան» խմբակցությունից այլ թեկնածուի դեպքում այդ ռիսկերը իշխանության համար կնվազե՞ն» հարցին Ղազինյանը պատասխանեց․ «Կախված է սուբյեկտից։ Կոնկրետ անձը և նրա քաղաքական նկրտումները, հեռահար նպատակները, գործունեությունը։ Նախագահի տեղակալը կարգավիճակ է, որը տալիս է հնարավորություններ քաղաքական ավելի լայն գործունեության, ավելի մեծ լսարան ունենալու և ավելի լուրջ ազդակներ հղելու հասարակությանը»։

«ՉԻ». Ուրեմն նույն հարցին, թե հանձնաժողովի տեղակալը ունի գործառույթների առավելություն հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ, նույն Ղազինյանը հանձնաժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ մի 10 անգամ պնդել է, որ չունի:

Հիմա երևի մոռացել է, թե ինչ է ասել հանձնաժողովում և լրագրողների հետ զրույցում լրիվ ուրիշ բան է պնդում:

Թե ինչ լրացուցիչ լսարան, ինչ լրացուցիչ ազդակներ, քաղաքական գործունեության ավելի լայն հնարավորություններ է ընձեռում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, Ղազինյանը չի մանրամասնել: Չի մանրամասնել, որովհետև անգամ իր պերճախոսությունը և ֆանտազիան չէին ների նման օրինակներ բերելու համար:

Հանձնաժողովի տեղակալը կարող է միայն մեկ բոնուս ունենալ: Ասենք՝ Անդրանիկ Քոչարյանը դառնա անգործունակ, և տեղակալը կարողանա ղեկավարել հանձնաժողովի մեկ նիստ, մինչև ՔՊ-ականները նոր նախագահ կընտրեն:

Իրերը անվանեք իրենց անուններով: «Հայաստան» դաշինքը կապրիզ է անում՝ առաջադրելով Ղազինյանին, ՔՊ-ն վերցրել է էստաֆետը և անում է իր կապրիզը: Ում կողը ավելի ուժեղ կգտնվի, ցույց կտա ժամանակը: Պարզապես այդ չնչին պաշտոնի պատճառով չի ձևավորվում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ