...

Կարևորը «կռուտիտի» հնարավորությունն է

Կարևորը «կռուտիտի» հնարավորությունն է

«Ամենամեծ բարդությունը ոչ թե այն է, որ մենք պատրաստ ենք որոշումներ կայացնելու պատասխանատվություն վերցնել, այլ այն, որ այդ որոշումների կայացումը միայն մեզանից չէ կախված»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Սա իսկապես լուրջ առաջընթաց է։ Երեքուկես տարի անց Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացել է, որ Հայաստանի արտաքին-քաղաքական և անվտանգային խնդիրների լուծումը միայն մեզանից չի կախված։ Եթե միայն իրենից կախված լիներ, ի՞նչ պրոբլեմ կար, «ամենայն պատասխանատվությամբ» կորոշեր, որ, ասենք, Արևմտյան Հայաստանն էլ է մերը, մինչև Կուր գետն ընկած տարածքներն էլ։ Բայց թարսի պես՝ դա միայն իր որոշումից չի կախված, ուրիշները դեմ են։ Հետևաբար՝ պետք է ոչ թե իրենից դժգոհել, այլ «ուրիշներից»։ Ինքը ի՞նչ իմանար, որ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսին Ադրբեջանը դեմ է լինելու, իրեն թվում էր՝ կարևորը «նման որոշում կայացնելու պատասխանատվություն վերցնելն» է, իսկ եթե չստացվեց՝ մեղավորներին այլ տեղ փնտրեք։

Այս մոտեցումն, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը կարող է կիրառել նաև ապագայում։ Ցանկացած իրավիճակում կարող է ասել, որ, ցավոք, այսինչ բանը միայն իրենից չէր կախված, ու դա ամենամեծ բարդությունն է։ Իսկ իրականում Հայաստանի ամենամեծ բարդությունն այն է, որ ցանկացած ձախողման դեպքում երկրի ղեկավարին հետաքրքրում է բացառապես «կռուտիտի» հնարավորությունը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ