...

Կարևորը ոչ թե լեզվի իմացությունն է, այլ երկարությունը

Կարևորը ոչ թե լեզվի իմացությունն է, այլ երկարությունը

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»:

«ՉԻ». Մենք բոլոր դեպքերում մի հատ էլ կարդացինք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը: Այնտեղ որևէ բան չկար գրած այն մասին, որ Հայաստանը պարտավորվում է փակել Բրյուսովի համալսարանը:

Մտածում ենք, կարո՞ղ է Փաշինյանն այս դեպքում էլ է բանավոր ինչ-որ պարտավորություն վերցրել, ինչպես՝ միջանցք տրամադրելու հարցում: Եսիմ, Ադրբեջանն այդ առումով բան չի ակնարկել: 

Լավ, բա ինչի՞ են փակում: Եթե ԵՊՀ-ն փակեին, ինչ-որ տեղ կհասկանայինք, կասեինք՝ Փաշինյանը վրեժ է լուծում, որ ժամանակին իրեն հեռացրել են ԵՊՀ-ից: 

Մի տարբերակ էլ կա. վարչապետը ահագին ժամանակ անգլերեն ու ֆրանսերեն էր պարապում, բայց բան դուրս չեկավ, չկարողացավ յուրացնել այդ լեզուները: Երևի պարապողները բրյուսովական են եղել, ինքն էլ, այդ փաստից դժգոհ, որոշել է փակել Բրյուսովի համալսարանը: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ