...

Կառավարությունը պետության համար չէ, Նիկոլի համար է

Կառավարությունը պետության համար չէ, Նիկոլի համար է

«Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է, ու դպրոցն ավարտելուց հետո նա պետք է կարողանա կյանքում իր կարիքները հոգալ», Վայոց Ջորի մարզում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Դե իհարկե, դպրոցը գյուղի համար չէ։ Երեխաներն է՛լ գյուղի համար չեն։ Մյուս բոլոր բնակիչներն է՛լ։ Չէ՞ որ կարևորը գյուղը չէ, այլ մարդը։ Հիշո՞ւմ եք՝ մի երկու տարի առաջ էլ հայտարարվեց, թե մեր բանակը հո երկրի տարածքը պաշտպանելու համա՞ր չի, մարդկա՛նց պաշտպանելու համար է։ Մարդկանց կյանքի նպատակն էլ երջանիկ լինելն է, իսկ երջանիկ լինել կարելի է ցանկացած տեղ, ո՞վ է ասել, որ նրանք պիտի երջանիկ լինեն միայն իրենց ծննդավայրում։

Ինչ վերաբերում է երեխաների՝ դպրոցն ավարտելուց հետո «կյանքում իրենց կարիքները բավարարել կարողանալուն», ապա, հաշվի առնելով, թե որոնք են ՔՊ-ական պաշտոնյաների մեծ մասի կարիքները, ամենայն հավանականությամբ՝ այսուհետ դպրոցական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի երեք «դիսցիպլինի»՝ շեֆերի առջև խոնարհվելուն, կուշտ ուտելուն և բնական կարիքները հոգալուն։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ