...

Կարգին Հայկոյի պատասխան ստատուսը

Կարգին Հայկոյի պատասխան ստատուսը

Մե խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ արա, ո՛վ Ալենչոս,
Ներող կըլիս, թե վուր խոսիմ մի թեթև չորով, Ալենչոս, 
Ինձ ամա ջեյրան իս էլի, խալխի ամա՝ կով, Ալենչոս, 
Աշխարըս աշխարով կըշտացավ, դուն բյուջեից սով, Ալենչոս։

Մագամ իրար քի՞չ ինք գովել, դուն՝ քյամանչա, յիս՝ տըկզարըն,
Ներող կըլիս՝ շեֆըդ չառավ ավտոբուսաց փուղի քյարըն,
Աջաբ՝ ինչի՞ շուտ մոռացար հրապարակի տոնածառըն,
Սիրտըս լուրի պես խորվեցիր ախմախ ստատուսով, Ալենչոս։

Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըս անիմ թարիփի պես, 
Իրեք տարի քամակ տըվի առանց պրեմիա, հարիֆի պես,
Վարկանիշըս երկինք թըռավ լուս ու ջըրի տարիֆի պես, 
Դուն ֆեյքերով վըրա տըվիր Նիկոլի ֆասով, Ալենչոս։

Թեգուզ հազար գործ հարուցեք, յիս սըրտումըս ահ չիմ ասի, 
Հունաստանում տըժտըժալուն յիս «պետական շահ» չիմ ասի,
Կարգին Հայկոն ասավ՝ Ջե՛յրան, յիս էն մահին մահ չիմ ասի, 
Հենչաք ըլի՝ վըրես հաչաս թուքըդ շաղ տալով, Ալենչոս։

ՎԱՐԿԱՆԻՇ

   17243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ