...

Լավ է լինել տկզար, քան տկար

Լավ է լինել տկզար, քան տկար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին, որտեղ վերջինս քննադատել էր 200 հազ. դոլարով BMW մակնիշի ծառայողական մեքենա գնելու փաստը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը: Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասելու և ինչ թեմա ասես շահարկելու: Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի:

Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը»:

«ՉԻ». Հետաքրքիր է, երբ ցանկանում ես նկարագրել, թե ինչպես է մարդը հետ տալիս, ի՞նչ պետք է գրել: «Վոուա՜», «ուա´», «ղուոուո´»: Եսիմ: Փորձում ենք հասկանալ Ալեն Սիմոնյանի վիճակը, երբ նա գրել է Հայկ Մարությանի մասին:

Պատկերացնում ենք՝ Ալենը քանի տարի է սպասել, որ այս ստատուսը հրապարակի: Դե, տեքստը գրած, պահած է եղել: Ուղղակի հարմար առիթ չի եղել: Մարդը ստոիկաբար դիմացել է՝ իմանալով, թե ինչ դավաճան, ապիկար, ուրացող, ջղաձգվողի մեկն է այդ Հայկ Մարությանը:

Ինչպես Հայկոն կասեր՝ արա, ո՜նց եմ ձեզանից զզվում: Տարիներով կուտակված մաղձը գոնե մի օր ուշ թափեիք: Կամ որ գրում է՝ նախկին քաղաքապետը: Ասենք ձեզ, երբ Ալեն Սիմոնյանը դա գրել է, Հայկ Մարությանը դե յուրե դեռ Երևանի քաղաքապետ էր, ու ԱԺ նախագահը պարտավոր էր տարրական էթիկայի կանոնները պահպանել: Նույնիսկ նման մանրուքում են մանր մնում:

Հ.Գ. Տկզար՝ նշանակում է պարկապզուկ կամ պարկապզուկ նվագող: Նորմալ երաժշտական գործիք է, իր արևին վիրավորել է սրանով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ