...

Կարինե Աճեմյանը Թալեաթի թո՞ռն է

Կարինե Աճեմյանը Թալեաթի թո՞ռն է

«Հասկանում եմ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ տարբեր շահեր ունեն, տարբեր կողմերից ֆինանսավորվում են: Նույնիսկ լսել եմ, որ ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորողներ կան: Այսինքն՝ մենք ծախում ենք մեր երկիրը: Հիմա ինքը չի ուզում դա անել (նկատի ունի Ստամբուլյան կոնվենցիան), ուրեմն թող ստորագրությունը հետ վերցնի, ոչ թե վավերացնի»,- հայտարարել է ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

Ապա 168 ժամ թերթի լրագրողի պարզաբանող հարցին՝ կնշե՞ք անուններ, պատասխանել է. «Անուններ չեմ նշի, որովհետև ես այստեղից-այնտեղից լսում եմ, բայց չեմ կարծում, որ դրանք պարզապես խոսակցություններ են»:

«ՉԻ». Սույն տիկինը ոչ մի կերպ չի հանդարտվում, չկա օր, որ մի նոր բլթոց չհրամցնի հասարակությանը: Անել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին հայտարարություն, իսկ հետո ասել՝ ստեղ-ընդեղից լսել եմ: Ամենայն հավանականությամբ լսել է Իսագուլյանի ու Մենուայի եթերը կամ կարդացել Աշոտյանի ֆեյքերի քոմենթները:

Եվ քանի որ սույն տիկինը սիրում է տիրաժավորել ստեղից-ընդեղից լսած խոսակցությունները, մենք էլ մեր հերթին փոխանցենք, թե մենք ինչ ենք լսել: Միգուցե, դա նույնպես տիրաժավորի:

Եվ այսպես. Կարինե Աճեմյանը Թալեաթի ծոռն է հայրական կողմից, իսկ մայրական կողմից նրա պապը հանդիսանում է Էնվերը: Անուններ չենք նշի, բայց չենք կարծում, որ դրանք պարզապես խոսակցություններ են, ցանկության դեպքում ինքն էլ կարող է դա ճշտել՝ սկզբի համար հանձնելով ԴՆԹ անալիզ: 

Իսկ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ինչ-որ մեկից բան պահանջելուց առաջ, թող բարի լինի խոստովանել՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ցանկանում էր, իրենց խոսքերով ասած, երկիրը դրախտավայր դարձնել ԼԳՏԲ համայնքի համար, բայց անիծյալ հեղափոխությունը չթողեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելուն հաջորդի դրա վավերացումը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ