...

Սերժիկը, Սաշիկը ու Շմայսն էլ են մարդիկ

Սերժիկը, Սաշիկը ու Շմայսն էլ են մարդիկ

«Ես էլ տեսել եմ մարդկանց, որոնք երանությամբ են հիշում նախկին տարիները, որովհետև մեր երկիրը եղել է անվտանգ, կայուն-զարգացող, այդ բոլոր մարտահրավերներին դիմակայող։ Հիմա մենք տեսնում ենք լրիվ հակառակը»։

Սա հատված էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Բացառիկ դեպք է, պետք է արձանագրել. տիկինը հանրապետական է, բայց սուտ չի խոսում: Միանշանակ հավատում ենք, որ Աճեմյանը հանդիպել է մարդկանց, որոնք երանությամբ են հիշում իրենց իշխանության տարիները:

Օրինակ՝ երևի այցելության է գնացել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, շոփինգ արել Արփինե Հովհաննիսյանի հետ, սուրճ խմել Աշոտյանի հետ, հանրահավաքի ժամանակ զրույցի բռնվել Սաշիկ Սարգսյանի ու Շմայսի հետ: Ով կասի, որ նշվածները մարդիկ չեն, թող քար նետի մեզ վրա:

Առանց մի գրամ կասկածի հավատում ենք, որ հիշյալ բոլորը երանությամբ են հիշում նախկին տարիները: Նրանք անգամ հստակ տվյալներ և ցուցանիշներ կարող են բերել, թե նախկինի համեմատ որքան է վատացել իրենց կյանքի որակը: Օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանը առաջ այցելում էր Բադեն-Բադեն, իսկ հիմա՝ ցուցարարների վրան: Վատացե՞լ է կյանքը, միանշանակ՝ այո: Կամ Շմայսի ու Սաշիկի պարագան: Առաջ մարդիկ էին ուղարկում, որ ծեծեն ցուցարարներին, հիմա իրենք են ստիպված գալիս ցույցի:

Կարինե Աճեմյանը ավելի կզարմանա, եթե հանդիպի քոչարյանականներին: Վերջիններս համոզված են, որ 1998 թվականից մինչև 2008 թվականը Հայաստանը մաս է կազմել դրախտին, իսկ երկիրը ղեկավարել է Գաբրիել Հրեշտակապետը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ