...

Մինչև այժմ չեն հասկացել, թե ինչու մերժվեցին

Մինչև այժմ չեն հասկացել, թե ինչու մերժվեցին

«Նիկոլ Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում». Կարինե Աճեմյան:

«ՉԻ». Ժամանակ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրել էր ֆրանսիական բուրբոններին վերագրվող հայտնի խոսքը՝ «նրանք ոչինչ չսովորեցին և ոչինչ չմոռացան»: Կարինե Աճեմյանի մտքի հերթական փայլատակումը դրա վառ ապացույցն է: 

Հեղափոխությունից երկու տարի անց Աճեմյանը և մնացած ՀՀԿ-ականները չեն հասկացել, թե ինչու մերժվեցին, թե ինչու լքեցին իրենց պալատներ հիշեցնող աշխատասենյակները և բնակություն հաստատեցին ֆեյսբուքում: 

Հասարակ ժողովրդի համար շատ ավելի նախընտրելի է երկրի ղեկավարը, որը հաճախ հայտնվում է փողոցում, քան այն ղեկավարը, որը հազարից մեկ հայտնվել էր փողոցում և ասում էր՝ «եկել ես ստեղ, որ մեր տոնը փչացնե՞ս»: Նախընտրելի է այն ղեկավարից, որի փողոց դուրս գալու դեպքում փակում էին ոչ միայն այդ փողոցը, այլ նաև հարակիցները: Փակում էին մեկ ժամ առաջ և բացում նրա հեռանալուց մեկ ժամ հետո:

Ուզում ես հազարավոր մեդիաներ գնի, եթե վախենում ես փողոց դուրս գալ, պատասխանել հասարակ ժողովրդի հարցերին, միևնույն է, դատապարտված ես: Էլ ավելի դատապարտված ես, եթե չես հասկանում այս պարզ ճշմարտությունը անգամ այնպիսի տոտալ մերժումից հետո, ինչպիսին տեղի ունեցավ 2018 թվականին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ