Սեյրան Օհանյանը այսպես ներկայացրեց ԱԺ փոխխոսնակի՝ «Հայաստան» դաշինքի թեկնածուին. «Իշխան Սաղաթելյանի խիզախ հայորդու տեսակը հատկապես դրսևորվեց նոյեմբերի 9-ին հաջողված միացյալ ընդդիմադիր շարժման առաջին շարքերում: Իշխան Սաղաթելյանը և նրա թիմը քաղաքական հատուկ որակներով և նվիրումով են հանդես եկել նաև «Հայաստան» դաշինքում: Իշխան Սաղաթելյանը կշարունակի իրականացնել «Հայաստան» դաշինքի նպատակադրումները»:
«ՉԻ». Это гигант мысли! Отец русской демократии и особа, приближённая к Императору!:
Կարծում եք՝ չափազանցությո՞ւն է: Փորձենք հիմնավորել:
Իշխան Սաղաթելյանն է առաջ քաշել կայծակնային գրոհով խորհրդարանի և կառավարության շենքը վերցնելու գաղափարը: Միայն մտքի տիտանի ուղեղում կարող էր ծնվել այդ հրաշալի գաղափարը: Կյանքը ցույց տվեց, որ առաջին հայացքից խելահեղ թվացող գաղափարը լավ էլ իրականանալի է: Այնպես որ՝ гигант мысли:
Իշխան Սաղաթելյանն էր ամիսներ շարունակ բարիկադի վրա, նա էր պաշտպանում հայկական ժողովրդավարությունը արյունարբու ռեժիմի դեմ պայքարում: Նա այդ պայքարի սիմվոլներից էր և հայտնի տրիումվիրատից (Վազգեն Մանուկյան, Գեղամ Մանուկյան և Իշխան Սաղաթելյան) ամենաքիչն է խոսել արյուն թափելու անհրաժեշտությունից: Այնպես որ՝ Отец армянской демократии:
Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի երկրորդ համարն է: Աներկբա՝ особа приближённый к Кочаряну: