...

Կիսագրագետների վրեժը

Կիսագրագետների վրեժը

Ուսուցչի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ու խոսել ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի մասին։ Նկատի է ունեցել ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը։

Խոսքն այն մասին է, որ Նար-Դոսին Թումանյանից չտարբերողների, սեպտեմբերին «սեկտեմբեր» ասողների ու փետրվարի 31-ին որոշումներ ընդունողների իշխանությունը մանկավարժների համար նվաստացուցիչ, փնթի ու խուճուճ ձևակերպումներով լի հարցաշարերով քննություններ է կազմակերպել, և ում հաջողվի 70 տոկոսից ավելի միավորներ հավաքել՝ նրանց աշխատավարձը կբարձրանա (ո՞ւմ մտքով կանցներ) ամբողջ 20 հազար դրամով և համարյա կհասնի ԺԷԿ-ի փականագործի աշխատավարձի կեսին։

Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ պետք է ուժեղացնել «դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին»։ Այ դա ճիշտ է ասել, ուժեղացնել հաստատ պետք է։ Չէ՞ որ ուսուցիչները զանգվածաբար դուրս են գալիս դպրոցներից ու դառնում պարեկներ, իսկ պարեկները պիտի ուժեղ լինեն, իշխանությունների համար խառը ժամանակներ են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ