...

Կոֆե՞, Կենտրոն, մա՞յթ

Կոֆե՞, Կենտրոն, մա՞յթ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով հանրային սննդի փակ օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործման արգելքը, ասել է. «Եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել ու ծխելով խմել փողոցում»:

«ՉԻ». Արդեն պատկերացնում ենք դրսից եկած տուրիստին, երբ այդ տեսարանն աչքով ընկնի. Աբովյան փողոցով իջնում ես, ու մարդիկ բքելով ու սուրճ խմելով դեմդ են դուրս գալիս: Հարյուրավոր մարդիկ: Դե, մի երկու ջահել էլ պպզած կծխեն ու կխմեն: 

Տուրիստը՝ հարցնում է՝ էս ի՞նչ հաշիվ է, թե բա՝ նախարարն է խորհուրդ տվել: Էն էլ՝ էկոնոմիկայի նախարարը: Ինչի՞ ձեր մոտ չկան հատուկ վայրեր՝ նախատեսված ծխողների համար: Չէ, չկան:

Իսկ եթե մարդն ուզում է հաց ուտի, հետն էլ ծխի, ինչ արած, պիտի դուրս գա փողոց, ծամելով ու ծխելով հարցը լուծի: Դա էլ վատ տեսարան չէ: 

Մեկն էլ այսօր հարց էր տվել. բա Երևանում գործող սիգար-ակումբերն ի՞նչ են անելու: Ի՞նչ պիտի անեն. սիգարով փողոց դուրս կգան, կծխեն, հետո նորից կմտնեն սիգար ակումբ: Այ տենց:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ