...

Կողմնորոշվեք, թե չէ դուք էլ «բաբուխ» կդառնաք

Կողմնորոշվեք, թե չէ դուք էլ «բաբուխ» կդառնաք

Ոչ անհայտ Հայկ Բաբուխանյանը փետրվարի 6-ին ակցիա է կազմակերպում՝ Հայաստանը Ռուսաստանին միացնելու պահանջով:

«ՉԻ». Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ իմաստ ունի անդրադառնալ Բաբուխանյանի պահանջին. չէ՞ որ նրա պահանջով ոչ միայն Հայաստանը Ռուսաստանին չի միանա, այլև անգամ վերելակը չի գա:

Խնդիրը ուրիշ տեղ է: Բաբուխանյանը կուսակցություն ունի՝ ՍԻՄ անվանումով: Եվ ոչ միայն այդ կուսակցության գրանցման թղթերն է պահում, այլ նաև մաս է կազմում հայտնի 17-ին, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայրենիքի փրկության շարժմանը:

Հիմա Հայրենիքի փրկության շարժման ղեկավարները պետք է կողմնորոշվեն՝ դե՞ն են շպրտում Բաբուխանյանին, թե՞ աչք են փակում այն բանի վրա, թե ինչպես է նա փորձում փրկել հայրենիքը:

Եթե դեն են շպրտում, ապա որոշակի սկզբունքայնություն են դրսևորում, իսկ հակառակ պարագայում ստացվում է, որ ոչ թե հայրենիքն են փրկում, այլ մի բան էլ օգնում են նրա կործանմանը:

Այնպես որ, պարոնայք Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է կողմնորոշվեն: Կամ կանչեն, քաշեն Բաբուխանյանի բեղերը, կամ էլ համակերպվեն, որ մի «բաբուխ» էլ իրենք են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1175 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ