...

Իմանալ՝ չմասնակցելու հոդվածով

Իմանալ՝ չմասնակցելու հոդվածով

Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում դահլիճում Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում նստած են եղել նաև Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Գեորգի Մուրադովը և Ղրիմի մեկ այլ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն:

«Փաստերի ստուգման հարթակի» այն հարցին, թե ինչու է Ալեն Սիմոնյանը նստել Հայաստանի կողմից չճանաչված Ղրիմի հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ նույն շարքում, ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ ԱԺ նախագահը տեղյակ չի եղել Ղրիմի ներկայացուցիչների ներկայության մասին:

«ՉԻ». Կարելի է ասել, որ Ալեն Սիմոնյանը վերջին մարդն է, որը պատասխանատու է նման իրավիճակի համար: Ի վերջո, նման միջոցառումներին մասնակցելուց առաջ համապատասխան գերատեսչությունները, ԱԺ արարողակարգային ծառայությունը պետք է ճշտած լինեին, թե դա ինչ միջոցառում է, ովքեր են մասնակցելու, ով՝ որտեղ է նստելու, ԱԺ նախագահի կողքին ով է լինելու:

Բայց այս ամենը ոչ մեկին չի հետաքրքրելու. բոլորի, այդ թվում՝ արտասահմանցիների, ուկրաինացիների համար տպավորվելու է այն, որ Ալեն Սիմոնյանը նստել է չճանաչված հանրապետության ղեկավարների հետ: Ուզում ես, հարյուր անգամ ասա, որ չի իմացել, դա արդարացում չէ: Ավելին, դա խոսում է ԱԺ նախագահի և իր ղեկավարած մարմնի աշխատանքային և պրոֆեսիոնալ որակների մասին:

Վաղն էլ Ալեն Սիմոնյանը կարող է ոչ թե Ղրիմի ներկայացուցիչների, այլ Բեն Լադենի կողքը նստել, հետո՞: 

Հ.Գ. Ընդհանրապես, Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտանք չմասնակցել այն միջոցառումներին, որոնց կազմակերպիչը Հայկ Բաբուխանյանն է: Սրա մասին Ալեն Սիմոնյանը հաստատ իմացել է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ