...

Կորել են մեր բլթի հերոսները

Կորել են մեր բլթի հերոսները

Իսկ դուք նկատել ե՞ք, որ արդեն ահագին ժամանակ է, ինծիլգենցիան չի խոսում: Ավելի ճիշտ՝ բլթացնում: 

Կային ժամանակներ, որ մեր պատմաբան, ակադեմիկոս, վաստակավոր դեմքերը աջ ու ձախ փրթում էին, մրցավազքի մեջ էին, թե ով ավելի շատ տարածքներ կպահանջի, ում ոչ մի թիզն ավելի թզոտ կլինի:

Հիմա լուռ են: Չեն խոսում, տեսնենք, Քուռ-Արաքսյան Հանրապետություն կամ Մեծ Հայաստան ստեղծելու ճանապարհին որտեղ ենք հասել: Ծպտուն չեն հանում, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ՝ մեր պետականության համար այս ծանր վիճակից դուրս գալու համար: 

Սա խոսում է 30 տարվա ընթացքում մեր գիտական մտքի դեգրադացիայի մասին: Կոպիտ ասած՝ թսկել են, ինչպես մեքենայի անիվը: 

Իրենցը մենակ տաքուկ տեղերից երազանքները գիտական հողի վրա դնելն էր, դրեցին: Իրենցը Կինոյի տներում լալահառաչ ելույթներն էին, ելույթ ունեցան: Իսկ հիմա, երբ իսկապես ուղեղ աշխատացնելու հմտություն է պահանջվում, չկան: Կորել են:

Համարել անվավեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ