...

Կույս, հավատ, սեր

Կույս, հավատ, սեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է. «Այսօր ընդդիմության ներկայացուցիչները ասում են՝ եկել ենք կուսության հարց ենք քննարկում։ Հարգելիներ, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»:

«ՉԻ». Սա էս տեմպերով կարող է նաև Հայկ Նահապետի գործունեությունը քրքրել: Չգիտենք՝ արխիվներում այդ մասին փաստաթղթեր մնացե՞լ են, բայց քանի որ արդեն 356 թվի ժողովի արձանագրություններն է վերծանում, Հայկին էլ կհասնի: 

Դե, գիտեք երևի, որ երբ Հայկ Նահապետը Բելին խփեց, այդ առթիվ քրգործ չհարուցվեց: Ակնհայտորեն, Հայկը վայելում էր դրսի որոշ ուժերի հովանավորչությունը, մասնավորապես վիկինգների, սկյութերի ու խազարների: Հաստատ: Այսինքն՝ հայ ազգի լեգիտիմությունը մի հատ պիտի ճշտվի:

Իհարկե, մինչ այդ Նիկոլը դեռ ռևիզիայի է ենթարկելու Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին: Էրդողանի հետ հանդիպումից առաջ շատ կարևոր է բացահայտել, որ ոչ մի Էրեբունի չի եղել, քանի որ Գյուլիստանի պայմանագրով Էրիվանի խանությունն անցել է ռուսական կայսրությանը: 

Կարևոր չի այդպես է եղել, թե ոչ, մարդը բզբզում է մեղվի պես: Կամ կարիճի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ