...

Կուզիկին միայն գերեզմանը կուղղի

Կուզիկին միայն գերեզմանը կուղղի

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ն համալրած նոր կուսակցականների հետ: Այդ կապակցությամբ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «Երեկ տեղի է ունեցել վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը համալրած երիտասարդների հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միայն կազմակերպչական հանձնաժողովի հիմնական կազմը ու հանձնաժողովի շարքերը նոր համալրած երիտասարդները։ Մասնակիցները նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր»:

«ՉԻ». Ուշագրավ է, որ հաղորդագրությանը կից հրապարակել են նաև մի լուսանկար, որտեղ մեջքից պատկերված է մոտ 20 հոգի: Այսինքն՝ դժվար է տարբերակել, թե նրանցից քանիսն են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի անդամներ, քանիսն են նոր անդամագրվել այդ հիանալի կուսակցությանը:

Սերժ Սարգսյանն իսկապես անուղղելի է: Տասնամյակներով կուսակցություն համալրեց, չկար ԺԵԿ-ի պետ, որ հանրապետական չէր: Չկար ԺԵԿ-ի պետ, որի աշխատողները, այդ թվում՝ բակերում մաքրությամբ զբաղվողները, հանրապետական չէին: Բայց վճռական պահին չկար մարդ, որ դուրս գար փողոց և ասեր՝ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության լիդերն է և այլն: Հիմա կրկին ընկել է դռնեդուռ և ինչ-որ մարդկանց է հավաքագրում՝ համոզմունք ունենալով, որ դա ավելացնելու է իր քաղաքական կշիռը:

Սերժ Սարգսյանն արդեն լուրջ վնաս հասցրել է հասարակությանը՝ քաղաքական դաշտ բերելով պատեհապաշտ և կարիերիստ երիտասարդների մի ամբողջ խումբ: Շարմազանովի և Աշոտյանի համար առաջին հերթին նա է պատասխանատու: Բայց կարծես չի հանգստանում, փորձում է գտնել նորերին, որոնք կանցնեն վերոհիշյալ երկուսին և ավելի անընդունելի վարքագիծ կդրսևորեն:

Այս մարդն այդպես էլ չհասկացավ, որ կուսակցաշինությունն իրենը չի: Չհասկացավ, որ ինչքան էլ փող դնի այդ գործի վրա, միևնույն է, վերջում ստանում է «ախոռ»: Չհասկացավ, որ փողի միջոցով հնարավոր չէ կոմպենսացնել գաղափարախոսության բացակայությունը և մոռացության մատնել նախկին հանցագործությունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ