...

Կրակի հետ են խաղում

Կրակի հետ են խաղում

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ի ասուլիսին և զարմանք հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր է համարում Ռուսաստանը, տեղեկացնում է «Առավոտը»: «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ երաշխիքների մասին»:

«ՉԻ». Այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ երաշխիքների մասին, սա հարցի մի կողմն է:

Մեզ ուրիշ բան է զարմացնում. էդ «Կոմերսանտը» ի՞նչ բողկ է կերել, որ համարձակվում է Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ դնել:

Դրանք երևի չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում, հեսա իրենց կայքը անհայտ հաքերները կոտրելու են, մեջը տեղադրեն Տիգրան Ավինյանի ելույթներն ու մայթերով շրջագայությունները: 

Միանգամից հաքերներին զգուշացնենք. իզուր տեղը ժամանակ չծախսեք ու չփորձեք «Կոմերսանտի» յութուբյան ալիքը փակել, ամերիկացիները ձեր փոխարեն դա վաղուց են արել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ