...

Կրոնական հեծանիվ է հնարել

Կրոնական հեծանիվ է հնարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է. «Մենք աշխատում ենք Հայաստանում հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ։ Գուցե անունը լինի «Tour d'Armenia»։ 

«ՉԻ». Ըհը, Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը ամենահարմար տեղն է հեծանվավազքի մասին խոսելու համար: 

Բարձր տեխնոլոգիաների և IT ոլորտին վերաբերող համաժողովում հաստատ անդրադառնալու է ձվածեղի պատրաստման մեթոդոլոգիային:

Գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների կոնֆերանսին, դե, պարզ է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Արարատի և Արագածի տարբերությունները:

Իսկ սպորտի զարգացման գիտաժողովին արդեն կխոսի կրոնական ազատությունների մասին:

Հ.Գ. Մի քիչ մտահոգիչ է «Tour d'Armenia» անունը: Ոնց որ մեկը պահանջած լինի. «Տուր Հայաստանը»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ