...

Կխնդրենք՝ մի քիչ ավելի մանրամասն

Կխնդրենք՝ մի քիչ ավելի մանրամասն

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն օգնություն է խնդրում ՀԱՊԿ-ից ՀԱՊԿ-ի տեր Մոսկվայի դեմ: Բայց մեզ փրկում են ՆԱՏՕ անդամ Ֆրանսիան ու ԱՄՆ....»:

«ՉԻ». Ամենայն հավանականությամբ, հարգարժան կուսակցապետը գրառումն արել է սահմանից, ավտոմատը ձեռքին, այլապես այնպես կձևակերպեր միտքը, որ իրենից բացի ուրիշներն էլ հասկանային, թե ինչ է ուզում:

Մնում է հասկանալ՝ պարոն Խզմալյանը վանգայություն է անո՞ւմ, թե՞ հավաստի աղբյուրներ ունի և՛ Կրեմլում, և՛ Ելիսեյան պալատում, և՛ Սպիտակ տանը:

Կամ փրկել ասելով՝ ի՞նչ է հասկանում: Կարելի էր մի փոքր պարզաբանել: ՆԱՏՕ-ն զորք է մտցնելո՞ւ, թե՞ բոլորիս էվակուացնելու է տարածաշրջանից՝ չթողնելով ռուս-թուրքական աքցանի տակ:

Այս պահին հանրությունը ողջամիտ խոսքի կարիք ունի: Խզմալյանը պետք է մի փոքր ժամանակ գտնի և ավելի մանրամասն բացատրի, թե ոնց են փրկելու: Իմանանք՝ հանգիստ գնանք մեր գործերին, մինչև փրկությունը գա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ