...

Կրկեսից փախածները

Կրկեսից փախածները

«Եվրոռեմոնտ» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը գրել է. «Էրդողանի կուսակցության պարտությունը վատ է Պուծինի համար, հետևաբար լավ է Հայաստանի համար»:

«ՉԻ». Ծաղրածուն գալիս է հոգեբույժի մոտ ու հարցնում. «Կարո՞ղ է իմանաք՝ էս ինչի՞ են բոլորը վրես խնդում»:

Իհարկե, մի թեթև շանս կա, որ մեր թունդ եվրոպամետը իր ստատուսը գրել է որպես ապրիլմեկյան կատակ, բայց դա նշանակում է, որ իր մոտ ամեն օր էլ ապրիլի մեկ է:

Երեկ էլ գրել է, թե Տեր Աստված, Ռուսաստանում ապրող հայերին տաջիկի խելք տուր: Դրա համար էլ ծաղրածուի մասին անեկդոտն ենք հիշում: 

Ընդ որում, Խզմալյանի տրամաբանությամբ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի ջախջախիչ պարտությունն ու հետո բոլշևիկյան Ռուսաստանին քայքայած քաղաքացիական պատերազմն ընդհանրապես պետք է ընտիր լինեին մեզ համար, բայց ոնց որ խիյարը թարս բուսնեց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ