...

Լավ տրամաբանություն է

Լավ տրամաբանություն է

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առաջարկվում է հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Եթե այս օրենքը չընդունենք, ոչինչ չենք անելու 27 տարեկանների նկատմամբ, անկեղծ։ Եկեք մեզ «ձև» չտանք, բոլորս էլ տեսնում ենք, թե այս երկրում ինչ է կատարվել և կատարվում։ Հիմա էլ մարդիկ փորձում են գումարի դիմաց իրենց որդիներին ազատել բանակից, շատ դեպքերում ստացվում է, շատ դեպքերում էլ բռնվում են։ Լավ կլինի, որ ավելի շատ բռնվեն»:

«ՉԻ». Դե, եթե այդ տրամաբանությամբ է, մի հատ էլ նախագիծ ներկայացրեք, որով հանցագործություն կատարած մարդկանց հնարավորություն տրվի որոշակի գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից:

Եկեք մեզ ձև չտանք. բոլորս էլ տեսնում ենք, թե կաշառքի դիմաց ինչքան հանցագործներ են ազատվում քրեական պատասխանատվությունից:

Համապատասխան սանդղակ էլ կազմեք. օրինակ՝ սպանության համար չնստելու դեպքում թող վճարեն 30 մլն դրամ, թալանելու դեպքում՝ 20 միլիոն, ու այդպես շարունակ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ