...

Իսկ որ ասեր 10 հազար...

Իսկ որ ասեր 10 հազար...

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, հարցի երկրորդ ընթերցմանն արձագանքելով ընդդիմությանը, ասել է. «Ձեր ժամանակ 1 զորակոչին չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 միլիոն դրամ կամ 15 անգամ ավելի»:

«ՉԻ». Հետաքրքիր է, պատգամավորը որտեղի՞ց գիտի, թե նախկինում բանակից ազատվելն ինչ արժեր: Էն էլ շատ կոնկրետ: Եթե գիտի, նշանակում է՝ հաղորդում է տալիս հանցագործության մասին:

Պիտի իրեն հարցնեն՝ ով, երբ, ում, որտեղ է 100 հազար դրամ տվել, որ զորակոչից ազատվի: 

Հասկացանք, որ նախկինների օրոք կոռուպցիա կար, բանակից փողով ազատվել կար, բայց խորհրդարանի ամբիոնից ոչ թե օդում կախված լուրերով են խոսում, այլ կոնկրետ փաստերով: 

Ու իր 15 միլիոնն էլ այդ օդում կախված լուրերի հետ է համեմատում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ