...

Լուրջ մի ընդունեք

Լուրջ մի ընդունեք

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 7 տարի մնացել ենք նույն դասարանում, որ կառավարությունը տգետ է և այլն, ասել է. «Կարծում եմ, դա պատկերավոր արտահայտություն է»:

«ՉԻ». Իհարկե: Ուրիշ ո՞նց պիտի լիներ: Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, պատկերավոր է ասում: Որ ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, էդ հո լուրջ չէ՞ր ասում: Պատկերավոր էր արտահայտվում:

Ոչ մի թիզ, Հայաստանը դարձնել տնտեսական Սինգապուր, կրթվելը նորաձև է.... սրանք բոլորը պատկերավոր արտահայտություններ են, իրականության հետ կապ չունեցող: 

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է պատկերավոր վարչապետ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ