...

Մոդայից հետ չընկնենք

Մոդայից հետ չընկնենք

ՀՀ կրթությանն, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով վերջերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ՀՀ զինանշանը մեր ապագայի հետ կապ չունի, ասել է. «Մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը, և Նիկոլ Փաշինյանի խոսքերը հենց դրա մասին էին»:

«ՉԻ». Այսինքն՝ զինանշանը պետք է մի 5-10 տարին մեկ փոխվի, որ արտացոլի օրվա պետությունը, չհնանա ու մոդայից ետ չընկնի:

Դե, ժամանակն է, որ քննարկենք, տեսնենք՝ ինչ անենք զինանշանի հետ: Որպեսզի արտացոլի այսօրվա պետությունը, պարզ է՝ Արարատ լեռան փոխարեն պետք է Արագած սարը լինի, Նոյյան Տապանն էլ շփփացնենք գագաթին:

Զինանշանի մի կողքին ՍՈւ-34... չէ, պետք չի, հետո էլ ռուսներն են պահանջելու, որ հանենք, գործ չունենք, մուխանաթ է: Մի հատ չեզոք բան է պետք տեղադրել, խոսքի՝ քայլող արծիվ և թքող առյուծ: Տակն էլ «Մակարով», «ՏՏ» ու «Բերետա» մակնիշի ատրճանակներ՝ որպես ժողովրդին զենք տալու նախագծի խորհրդանիշներ: 

Հովիկ Աղազարյանի ճաղատ գլուխն էլ մի հնարով որ խցկենք արծվի ու առյուծի արանքը, վերջ, ներկայիս պետությունն արտացոլող զինանշանը կազմ ու պատրաստ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ