...

Մահ իմացեալ՝ մահ է, դեղ մոռացեալ՝ ախմախություն

Մահ իմացեալ՝ մահ է, դեղ մոռացեալ՝ ախմախություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ, WFC) անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ իր կողմից նախաձեռնված «Նիկոլ Փաշինյան» պայմանական անվանումով գովազդային արշավը, որի նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչ ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ հոգեկան հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքի և սահմանված դեղաչափերի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը, հաջողությամբ ավարտվել է։ 

«Հուսով ենք՝ Հայաստանի Հանրապետության արտաքին-քաղաքական «ձեռքբերումներին», ներքաղաքական գործընթացներին և անձամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հետևողների համար ակնհայտ է, թե որքա՛ն վնասակար է դեղերը ճիշտ ժամանակին և սահմանված չափաքանակներով չօգտագործելը», ասվում է ԱՀԿ հայտարարության տեքստում։ Միաժամանակ ԱՀԿ-ն պատրաստվում է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել՝ իր գովազդային գործակալ Նիկոլ Փաշինյանի տասնյակ հազարավոր համակիրների մտավոր-հոգեկան շեղումների պատճառները բացահայտելու և դրանք խորացնելու նպատակով (ֆինանսավորումը կիրականացվի ԱՀԿ Անկարայի մասնաճյուղի միջոցներով)։

ՎԱՐԿԱՆԻՇ

   220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ