...

Մահարձանի փոխարեն

Մահարձանի փոխարեն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ընթացիկ տարում պլանավորում ենք Երևանում տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ հուշարձանը տեղադրվելու է Երևանում, բայց այդ մասին, չգիտես ինչու, Ռուսաստանի արտգործնախարարն է հայտարարում։ Խնդիրն այն է, որ կարելի է չկասկածել՝ Ռուսաստանը ճիշտ այդպիսի մի հուշարձան էլ (ռուս-ադրբեջանական բարեկամությունը խորհրդանշող) Ադրբեջանում կտեղադրի։ Այնպես որ՝ հայ ազգային-ազատագրական քաղաքական միտքը կանգնած է նոր մարտահրավերների առաջ․ այնպես անել, որ հուշարձանի դիզայնը նույնը չլինի, կամ էլ՝ եթե դա չստացվի, գոնե հասնել նրան, որ Երևանի հուշարձանը մի քանի սանտիմետրով ավելի բարձր լինի։ 

Միայն թե հանկարծ այնպես չլինի, որ ռուս-ադրբեջանական բարեկամության հուշարձանը Շուշիում կանգնեցնեն։ Շատ անհարմար բան կստացվի։



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ