...

Մանդատավոր ընկեր, գինի լից

Մանդատավոր ընկեր, գինի լից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով խորհրդարանական մանդատներից հրաժարվելու հարցին, ասել է. «Մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով կնպաստենք շարժման ընդլայնմանը: Ամենահեշտ ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է և ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս գալը»:

«ՉԻ». Օրհնյալ է հարությունը Իշխանի: Չգիտենք, էսօր ինչ-որ քրիստոնեացավ է կպել մեզ: Ոնց գրում ենք, աչքներիս դեմը արձան է երևում: Այս անգամ՝ Իշխան Սաղաթելյանի արձանը: Եկել է: Եվրոպայից է եկել: Իսկ որ մանդատը վայր դներ, Եվրոպա չէր գնա: Իսկ որ Եվրոպա չգնար, ազգը կկործանվեր: Իսկ եթե ազգը կործանվեր, այլևս ազգը փրկելու շանս չէր ունենա: Իսկ եթե ազգը փրկելու շանս չունենար, մանդատը վայր կդներ:

Ահա թե որտեղ է թաղված մանդատի գլուխը: Բա չէ, Վանեցյանի նման: Ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս եկավ, դիմադրության ողջ ծանրությունը դրեց Իշխան Սաղաթելյանի վզին: Բա դա անելու բա՞ն էր: 

Իմիջիայլոց, քոչարյանական լրատվամիջոցները Իշխան Սաղաթելյանին հիմա ներկայացնում են որպես «Դիմադրություն» շարժման համակարգող: Չէ, ախպեր, չանցավ: Ինքն առաջնորդ է: Ասված է, պեչատը խփած է, ԵԽԽՎ-ն էլ իր արտահերթ նիստում ճանաչել է Իշխանի առաջնորդությունը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1962 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ