...

Մանր-մունր հարցեր

Մանր-մունր հարցեր

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Խորհրդարանում լրագրողը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարցրել է. «Գուցե կրակոցին կրակոցո՞վ պատասխանենք, որ լռեն»:

Պատգամավորը պատասխանել է. «Կպատասխանենք, երբ զգանք, որ կրակոցներն այնպիսին են, որ լռեցնելու համար պետք է կրակահերթեր բաց թողնել: Եթե մեր պաշտպանական գերատեսչությունը չի կրակում, նշանակում է՝ դրա կարիքը չի զգացել»:

«ՉԻ». Շատ զարմանալի է, որ Անդրանիկ Քոչարյանն այդ հարցի պատասխանի համար լրագրողներին չի ուղարկել Գագիկ Մելքոնյանի կամ Հակոբ Ասլանյանի մոտ: Անձամբ, սեփական անձով է պատասխանել: 

Մանավանդ, որ կրակոցները մանր-մունր են, իսկ պրն Քոչարյանի ստատուսն ավելի հզոր, աշխարհաքաղաքական հարցերին է համապատասխանում:

Ադրբեջանն էլ այնտեղ է կատաղությունից եղունգները կրծում. կրակում, կրակում են, մերոնք շան տեղ չեն դնում: Մի տեսակ իրենց նվաստացած են զգում: 

Էլ չգիտեն, որ Հայաստանը ռազմական նոր դոկտրինա է ընդունել. կրակում եք, ջհանդամ կրակեք, մենք ձեզ պատասխանելու կարիք չենք զգում: Այ տենց, պայթեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ