...

Մարդ կա՝ մարդ է, մարդ էլ կա՝ հայտնի չէ, թե ինչից է

Մարդ կա՝ մարդ է, մարդ էլ կա՝ հայտնի չէ, թե ինչից է

«Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն, և այդ պրոցեսը շարունակվում է: Կա ուսուցիչ, մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Մարդիկ էլ կան, որ երկրաբան են եղել, հետո ողջ կյանքում «Հայկական ժամանակ» թերթում տեխնիկական աշխատանք են կատարել, հետո էլ պատգամավոր են դարձել։ Հիմա էլ՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։ Եթե շատ չխորանանք՝ կասենք միայն, որ իրենց ծիծաղն էլ է իրենց վրա գալիս։ Ասում են՝ հուզմունքից է ծիծաղը եկել։ Կարդալ էլ մանկուց դժվարացել է։ 

Մարդիկ էլ կան, որ ողջ կյանքում Ժոկոյի աղջիկ են «իրացվել», հետո պատգամավոր են դարձել, հիմա էլ ուրիշի ազգանունների վրա են «կայֆեր բռնում»։ Յուրայինները ծափահարում են, իրենք գոհանում են, իսկ հասարակությունը հասկանում է, որ մի այլ կարգի ուրիշ բանի մեջ է խրվել։ 

Մարդիկ էլ կան՝ ողջ կյանքում փորձեր են արել շոուբիզնեսի մեջ կայանալու, բայց շատ անտաղանդ ու անհաջող են եղել, հետո եկել ու բարձր պաշտոն են զբաղեցրել խորհրդարանում։

Մարդիկ էլ կան, որ հաջողացրել են շիշ բռնել, հետո՝ մանդատ ստանալ։

Մարդիկ էլ կան, որ տարբեր քաղաքական թիմերի կողքերն այնքան են քարշ եկել, որ մաշվել-հոգնել են, վերջում մանդատ են ստացել ու հիմա իրենք իրենց իշխանության գաղափարական հրետանին են համարում։

Էլի կան մարդիկ՝ շարքային պողոսներ, պետրոսներ ու մարտիրոսներ։

Այս բոլոր մարդիկ ոչ վաղ անցյալում քաղաքացիական կյանքով ապրողներ են եղել։ Շատերը՝ անդեմ։ Քաղաքացիականը փոխել են քաղաքականի հետ։ Դարձել են պատգամավոր ու նախարար։ Բնական սելեկցիան էլ Հայաստանում թարս է բուսնել։  

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ