...

Մարդու բան չասեք

Մարդու բան չասեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի պետական օրհներգը փոխելու հարցին, ասել է. «Ձեր բարձրացրած հարցին չեմ ասի այո, բայց նաև պիտի խոստովանեմ, որ եթե շատ անկեղծ լինեմ, չեմ էլ ասի ոչ, բայց իմ ոչ չասելը հստակ չի նշանակելու այո»:

«ՉԻ». Բրիտանացիները, Երկրորդ համաշխարհային պատերազմում միլիոնավոր ֆունտ ստերլինգ ծախսելով, հարյուրավոր գիտնականների ներգրավելով, 5-6 տարում վերջապես կարողացան կոդազերծել գերմանացիների «Էնիգմա» գաղտնագրման մեքենայի ազդանշանները:

Ղալաթ կանեին, թե այդ նույն գիտնականները կկարողանային վերծանել Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը: Մինչև 2050 թիվը կտանջվեին, բայց արդյունքի չէին հասնի: 

Որովհետև, բայց սա մեր մեջ, մարդու չասեք, բրիտանացիները չգիտեն Փաշինյանի կոդազերծման «պառոլը»: Իսկ մենք գիտենք: Մեծատառ «Կ», հետո «ռ», հետո «ու», «տ», «ի», «տ», վերջում վանդակաճաղ#

Բայց մենք բան չենք ասել, որովհետև մեր ասելը դեռ չի նշանակում, որ չենք ասել, իսկ հստակ չասելը դեռ չի նշանակում, որ ասել ենք: Մեր ոչ-ը այո է, իսկ այո-ն՝ ոչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3166 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ