...

Մարդը մի բան չասեր

Մարդը մի բան չասեր

«Իրավունք» թերթը գրել է. «Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը: Որոշ շշուկների համաձայն` սա պայմանավորված է առաջիկայում սպասվող մի նոր «ռեբրենդինգի» ենթարկված շարժման մեկնարկով»:

«Հրապարակ» թերթն էլ գրել է. «Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանն այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին և հայտարարի այն վայր դնելու մասին»:

«ՉԻ». Դեռ չջոկեցի՞ք՝ էս ինչ պահ է: Ո՞նց: Էս սաղ Գագիկ Ջհանգիրյանի շնորհքն է: Հարյուր տոկոս: Երեկ հրապարակված ձայնագրությունում մարդն ասաց, որ եթե իմանա, որ Արթուր Վանեցյանը կամ Արթուր Ղազինյանը գան, կգնա, կկանգնի կողքները:

Հենց անունները տվել է, արդեն հաջորդ օրը էդ մարդիկ որոշել են մանդատները վայր դնել և պայքարի նոր փուլ սկսել: Որ Գագիկ Ջհանգիրյանը գնա ու կողքներին կանգնի: 

Բայց հաշվի առնելով, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը ընդդիմության տարբեր ճամբարներից են, ապա նրանց միջև թեժ պայքար է լինելու՝ Ջհանգիրյանին իրենց կողքին տեսնելու համար: 

Այս պահին շանսերը հավասար են. Վանեցյանին Ջհանգիրյանն է աճեցրել, ԱԱԾ բերել կամ տենց մի բան, մի խոսքով՝ կարիերայի սկիզբը դրել, երեկ ասաց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, դե, իսկ Ղազինյանին հաստատ դաս տված կլինի: Եթե, իհարկե, Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ում դասի գնացել է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   10305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ