...

Մարտահրավեր՝ Սերժ Սարգսյանին ու Ծառուկյանին

Մարտահրավեր՝ Սերժ Սարգսյանին ու Ծառուկյանին

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, անդրադառնալով Մարմնամարզության ֆեդերացիայի այն որոշմանը, որով դադարեցրել են իր հետ համագործակցությունը, խոստովանել է, որ ֆեդերացիայում իր գործունեության ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ. «Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը կլինեն օլիմպիադայի, ֆեդերացիայի նախագահ ու քաղաքական գործիչ, ես՝ ո՞չ»:

«ՉԻ». Պահ, պահ, պահ: Էս ի՞նչ ախորժակներ ունի մեր Նատալը: Միանգամից Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հետ է ոտք գցում: 

Սա շատ հեռուն կգնա: Ամբիցիաները հելել, իրեն միջից ուտում են: Ընդամենը 1,5 ամիս է ֆեդերացիայում եղել ու հասցրել է մարմնամարզությամբ զբաղվող երեխաների ծնողներին զանգել, առաջարկել ամուսնու կուսակցությանը անդամագրվել ու էլի լիքը նման բաներ:

Գուցե մտածել է, քանի որ ամուսինը շաբաթը մեկ՝ որպես արտախորհրդարանական ուժ, գնում Փաշինյանի հետ կոֆե է խմում, ուրեմն՝ արդեն մի հատ մեծ «դաբրո» ունի:

Իսկ Ծառուկյանը պետք է մտահոգվի. իրեն շատ լուրջ մրցակից է հայտնվել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1790 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ