...

Նատալի շարմ

Նատալի շարմ

Հայտնում ենք Երևանի քաղաքապետի թեկնածու Նատալյա Ռոտենբերգի պատահական այցելությունների այսօրվա ժամանակացույցը:

Ժամը 12:15-ին տիկին Ռոտենբերգը պատահաբար կհայտնվի «Դալմա-Մոլում», 2-րդ հարկ, աջի բուտիկ:
Ժամը 14:00-ին պատահական այցելություն հին կրկեսի մոտի ֆայլաբազար:
Ժամը 15:00-ին տիկին Ռոտենբերգը «Այրարատ» տոնավաճառի մոտի կանգառում պատահաբար կնստի թիվ 23 երթուղային ավտոբուսը և մոտ 15 րոպե այնտեղ կմնա: 
Ժամը 16:30-ին՝ ընդմիջում և զգեստափոխություն:
Ժամը 18:00-ին Սարյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, պատահական զրույցներ պատահական անցորդների հետ: 
Ժամը 21:00-ին՝ պատահական ֆոտոսեսիա Օղակաձև այգում:
Ժամը 23:12-ին՝ պատահական օրվա ավարտ:

Լրագրողներին խնդրում ենք նախօրոք հավատարմագրվել՝ դիմումներն ուղարկելով ledy-in-red/2022@tiko.com հասցեին:

Նատալյա Ռոտենբերգի նախընտրական շտաբ

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ