...

Նատալն էլ ընկավ «դռբի» տակ

Նատալն էլ ընկավ «դռբի» տակ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնել է, որ Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:

«ՉԻ». Հատուկ մտածես, այսպիսի անեկդոտ չես կարող հնարել: Ընդամենը մեկուկես ամիս առաջ էին տիկին Ռոտենբերգին մեծ շուքով, հանդիսավորությամբ նշանակել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը նույնիսկ հայտարարեց, թե Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել է մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները: 

Բացատրեցին, որ սա հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:

Բայց ո՞վ կմտածեր, որ Տիգրան Արզաքանցյանի կինը ռուս-ուկրաինական պատերազմի «դռբի» տակ է ընկնելու: Բանն այն է, որ հիմա Ռոտենբերգ ազգանունը կրելը բավական վնասակար է առողջության համար: Տիկին Նատալյայի նախկին ամուսինը՝ Բորիս Ռոտենբերգը, հանդիսանում է Պուտինի մերձավոր օլիգարխներից մեկը, որի նկատմամբ Արևմուտքը ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառել: Ու այդ պատժամիջոցները «ռիկոշետով» տարածվել են նաև Նատալյա Ռոտենբերգի վրա:

Ենթադրում ենք, մեր ֆեդերացիային կողքից «ընկերական» խորհուրդ են տվել տիկին Ռոտենբերգի անունը ջնջել ֆեդերացիայից՝ շառից-փորձանքից հեռու: 

Իսկ որ Նատալյան կրեր պատվաբեր և վսեմաշուք Արզաքանցյան ազգանունը, հիմա կշարունակեր գեղեցկացնել մեր հայրենի մարմնամարզությունը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1781 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ