...

Մեկ ոչխար, երկու ոչխար, երեք պաշտոն...

Մեկ ոչխար, երկու ոչխար, երեք պաշտոն...

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը: Նրան կփոխարինի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում արդեն իսկ կա Արգիշտի Քյարամյանին քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը։

«ՉԻ». Այս տողերը գրելիս կառավարության նիստը դեռ չէր ավարտվել, և սա նիստից հետո ինչ-որ ժամանակ անց եք ընթերցելու: Դրա համար նախօրոք ներողություն ենք խնդրում ընթերցողներից, որովհետև այս ընթացքում կարող է Արգիշտի Քյարամյանին նշանակեն Քննչական կոմիտեի նախագահ, հետո այդ պաշտոնից ազատեն, նշանակեն ՀՀ ԿԳՍՄ նախարար, այնտեղից էլ ուղարկեն դիվանագիտական աշխատանքի, ու կստացվի, որ հնացած լուր ենք մեկնաբանում:

Այսպիսի մի համրանքախաղ (считалка) կա, օրինակ՝ Անգլիայում, քնելու հետ խնդիրներ ունեցողներին, երեխաներին են խորհուրդ տալիս հաշվել. «մեկ ոչխար, երկու ոչխար, երեք ոչխար..», և այսպես շարունակ, ու ինչ-որ պահից, որպես կանոն՝ 60-70-րդ ոչխարից հետո մարդը քնում է:

Մենք առաջարկում ենք մեր՝ հայկական, տեղական համրանքախաղը: Ուղղակի քնելուց առաջ պետք է ոչ թե ոչխարներին հաշվել, այլ Արգիշտի Քյարամյանի զբաղեցրած պաշտոնները: Մեզ թվում է, արդեն տենց 6-րդ, 7-րդ պաշտոնի վրա նաղդ քնելու եք: Ե՛վ ազգային է, և՛ շատ ավելի արդյունավետ, ձեռքի հետ էլ մարդ սովորում է Հայաստանում պետական կառավարման համակարգը, իմանում է, թե ինչ նախարարություններ ու գերատեսչություններ ունենք: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ