...

Մեկ քայլ առաջ, երկու քայլ «զադնի»

Մեկ քայլ առաջ, երկու քայլ «զադնի»

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 24TV-ի հետ հարցազրույցում ասել է. «Մենք «զադնի» չենք դրել, ընդդիմության ձախողումը ՀՀ ձախողումն է»:

«ՉԻ». Եթե ուշադրություն եք դարձրել, ապա այդ ընդդիմության և իշխանության հռետորաբանությունը բացարձակապես նույնն է: 

Եթե հաջողություններ են լինում, ասում են՝ էդ մեր շնորհիվ եղավ: Անհաջողությունների կամ պարտությունների դեպքում բացի իրենցից բոլորը մեղավոր են՝ ժողովուրդը, Հայաստանը, միջազգային հանրությունը:

Իշխան Սաղաթելյանի ասածը նույն օպերայից է: Ընդամենը մի քիչ սրբագրենք նրա խոսքը, և ամեն ինչ տեղը կընկնի: Ոչ թե ընդդիմության ձախողումը, այլ այս ընդդիմության գոյությունն է ՀՀ ձախողումներից մեկը: Որ այսպես ասեր, բան չէինք ասի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ