...

Մենակ իրեն է վստահում

Մենակ իրեն է վստահում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադառնալով բանակին, ասել է. «2018-ից մինչև այսօր չկա մի դեպք, որ մեր բանակում ինչ-որ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող նման բան լինել: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»:

«ՉԻ». Բանակն էլ անցավ անվստահելիների շարքը: Սպասելի էր:

Մեզ հետաքրքիր է. իսկ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ է վստահում: 

Բանակին չի վստահում, ուժային կառույցներին, դատական համակարգին, դատարաններին, նախկիններին, այ մարդ, նույնիսկ հայկական պետականության խորհրդանիշներին չի վստահում: 

Այսպիսի տեմպերով շարունակվելու դեպքում Փաշինյանը շուտով հանրաքվե կանցկացնի՝ Հայաստանի Հանրապետությանը անվստահություն հայտնելու հարցով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ