...

Մենք էլ ենք ուշադիր հետևում

Մենք էլ ենք ուշադիր հետևում

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Վահան Հունանյանն այսօր հայտարարել է. «Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին»:

«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ հիշեցրեց: Մեկը շուն է ծախում, գալիս, մոտենում են, հարցնում՝ ի՞նչ արժե, պատասխանում է՝ 10 հազար դոլար:

Նայում են, սովորական հովվաշուն է, հարցնում են՝ բայց ինչի՞ այդքան թանկ:

Շան տերը բացատրում է. ապեր, ընենց ուշադիր ծելեվիզըր է նայում:

ԱԳՆ-ն այդ առումով մեր վրա բավական թանկ է նստում: Մենք այսօր այնպիսի վիճակում ենք, որ մենակ կարող ենք ուշադիր հետևել: Վերջին լուրերը կարդալ, թարմացնել լրահոսը: Կարևորը ցույց տանք, որ գոյություն ունենք: Որ մեկն էլ մեր հասցեին ինչ-որ բան ասի, ուշադիր լսենք, որովհետև ավելիին ի վիճակի չենք:

Ահավասիկ, Ալիևն էլ այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատման հիմնական նախապայմաններից մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախով հանդերձ: Դա թողած, շատ ուշադիր ուրիշ տեղ են հետևում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1166 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ