...

Թող Ադրբեջանը տանջվի

Թող Ադրբեջանը տանջվի

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին. ասել է. «Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք հետևյալ արտահայտությանը՝ թերևս: Այսինքն՝ կարող է դիմենք, բայց կարող է չդիմենք: Շատ հստակ դիրքորոշում է: Բոլորի համար հասկանալի: Երևի սա կոմպլիմենտար դիվանագիտություն է կոչվում:

Թերևս, պետք է դիմել: Եթե, իհարկե, չենք դիմելու: Թող Ադրբեջանը անորոշության մեջ խեղդվի: Թող տանջվեն մտորումների մեջ: Մեկ է՝ չեն ջոկելու, թե մեր վերջնական դիրքորոշումը որն է լինելու:

Հատկապես հիմա, երբ աշխարհում պատերազմ է ընթանում, ամենաճիշտ պահը կլինի դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ռուսը, ամերիկացին ու ֆրանսիացին նստած ձեզ են սպասում:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ