...

Օղակը չի կարողանում թուլացնել

Օղակը չի կարողանում թուլացնել

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է. «Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա: Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»:

«ՉԻ». Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը: Ձեռի հետ էլ՝ Հայաստանի ու Արցախի վիճակը: Ինչ-որ պայմանագիր պիտի ստորագրի: Բայց դեռ չի մտածել այն ֆորմուլան, թե ոնց ստորագրի, որ համ ինքը դրանից հետո իշխանությունը պահպանի, համ էլ՝ նախկինները մեղավոր դուրս գան:

Թե չէ 1991-ի Ալմա-Աթայի եսիմ ինչ համաձայնությունը քիչ է: 1994-ի զինադադարը ներկայիս իրողություններին չի կպնում, Մակրոնը մենակ սահմանների դիտարկման խոստում է տվել, կանայք հայոց աշխարհի օգնության չեն հասնում:

Ստիպված հիմա «սուխոյ ատկազ» է կանգնում: Թե դրա դիմաց ինչ գին կվճարենք, մենակ ինքը կիմանա:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ